Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլեյբոլի առաջատարը ՖԻՄԱ-ն է

Սպորտ
sport-volejbol

Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի 1-ին շրջանը կայացել է Արմավիրում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մրցաշարին մասնակցում է 5 թիմ՝ Ստեփանակերտը, Արմավիրը, Երեւանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն եւ Խաղային մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը: Առաջին շրջանից հետո աղյուսակը գլխավորում է ՖԻՄԱ-ն, որը հաղթանակ է տոնել բոլոր հանդիպումներում: Երկրորդ տեղում է Արմավիրը, երրորդում՝ ԽՄՕՄՄ-ն: Առաջնության 2-րդ շրջանը կկայանա Երեւանում հոկտեմբերին: