A
A
Սերժ Սարգսյանը կհեռանա՞ (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը շուտով կհեռանա, -վստահ է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Նա պարզապես որոշում է ինչ մոդելով հեռանալ, նա ուզում է քաղաքականացնել իր հեռանալը»։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը կհեռանա, քանի որ Հայաստանում փլուզվել է տնտեսությունը, իսկ արտաքին քաղաքականությունը ձախողվել է։ Ստեփան Դանիելյանն ասում է, որ այսօր քաղաքական իրավիճակը փոխվել է ու անհրաժեշտ է նոր դասավորություն. «Նոր ընտրություններ պետք է լինեն։ Լավ կլինի սկսել խորհրդարանական ընտրություններից»։