Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամբաստանյալի աթոռին պետք է հայտնվեին Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը»

Հասարակություն
a20a909b23cbf8a15af81ce8352e0812

Եթե անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունը ընթանար իր հունով, ապա ամբաստանյալի աթոռին պետք է հայտնվեին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան եւ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։ Գործով նախաքննությունը շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, ավարտվել է։ Պաշտպանը հիշեցնում է, որ Արտակ Բուդաղյանը հնարավորություն ուներ չառարկել համաներման կիրառման դեմ, ինչը կազատեր քրեական պատասխանատվությունից. «Բայց առարկել ենք, որպեսզի գործը գնա դատարան, որպեսզի բացահայտվի՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը»,- ասում է պաշտպանը՝ հույս հայտնելով, որ դրանից հետո սայլը տեղից կշարժվի։ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Պաշտպանն այսօրվանից կսկսի ուսումնասիրել գործի 10 հատորանոց նյութերը։