Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ են երկխոսության

Հասարակություն
nairit1

ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը պատրաստ է երկխոսության նոր ձևավորվող կառավարության հետ, եթե նոր ձևավորվող կառավարությունը ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու և աշխատակիցների ուշացված աշխատավարձերի վճարման էֆեկտիվ տարբերակներ, և ի տարբերություն նախորդ վարչապետի՝ այն չավարտվի ընդամենը չիրականացված խոստումներով, այլ ապացուցվի գործով: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: Վերջինիս խոսքով` ցանկացած խնդրի հնարավոր է հասնել դիվանագիտական երկխոսության ճանապարհով, եթե այն ուղղորդվում է ողջամիտ բանականությամբ: «Երկխոսության տարբերակները ներկա պահին վերաբերում են միայն «Նաիրիտ» գործարանի խնդրի շրջանակներում իրականացվող հրատապ և ընթացիկ խնդիրներին: Հուսանք, որ այս անգամ այն չի ավարտվի վարչապետի հրաժարականով և ավելի դեգրեսի գնացող տնտեսությամբ»,- եզրափակեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: