ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի հաշվարկի կուտակայինի վճարները
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես իրավաբանական անձ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է գործատու և կրում է իր աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային ծառայություն մատուցած անձանց համար կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Կազմակերպության մի շարք աշխատակիցներ էլ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված)՝ հանդիսանում են պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակիցներ: Կազմակերպության աշխատակազմի արտահերթ ժողովում քննարկելով խնդրի վերաբերյալ աշխատակիցների դիմումները՝ որոշվել է Կազմակերպության որևէ աշխատակցի կամ Կազմակերպությանը ծառայություն մատուցած որևէ անձի համար չհաշվարկել և չվճարել պարտադիր կուտակային վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը դիմել է նման պահանջով: Այսպիսով, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը. հաշվի առնելով կազմակերպության աշխատակիցների դիմումները, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակական կազմակեպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, Կազմակերպության կանոնադրության դրույթներով, առաջնորդվելով մարդու իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքով, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ոգով, դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն իր ամբողջության մեջ, ելնելով իր անդամների և աշխատակիցների իրավունքների և օրինական պահանջների իրականացման անհրաժեշտությունից, հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, ներառյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետը, որն ուղղակիորեն պարտավորում է գործատուին, կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, հիմքում չունենալ, չմեկնաբանել և չկիրառել այդ դրույթը մարդկանց հայեցողությունից անկախ, նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, չի հաշվարկի և չի վճարի կազմակերպության վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող այլ անձանց համար կուտակային վճարները մինչ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կներկայացնի հակառակ պահանջ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ