A
A
Որեւէ քաղաքական ուժ չի կարող միանալ «Դեմ եմ»-ին
«Դեմ եմ»-ը քաղաքացիական նախաձեռնություն է եւ որեւէ քաղաքական ուժ չի կարող միանալ նախաձեռնությանը»,-այսօր «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում՝ անդրադառնալով ՕԵԿ երեկվա հայտարարությանը, թե կուսակցությունը միանում է նախաձեռնությանը, նշեց «Դեմ եմ»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանը։ Վաղը նախագահական նստավայրի մոտ ակցիա անելով «Դեմ եմ» նախաձեռնությունը եւս մեկ անգամ կբարձրաձայնի երկրում կատարվող ապօրինի, հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ. «Այդ գործընթացներին պետք է հետեւի, պաշտպանի Սահմանադրության եւ Սահմանադրական իրավունքի պաշտպանը՝ Սերժ Սարգսյանը»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը։