A
A
Վերաքննիչը մերժեց Բուդաղյանների փաստաբանի բողոքը. 168.am
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Վերաքննիչ դատարանը որոշեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Հ. Ալումյանի բողոքների քննությունը կասեցնելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա բողոքների քննությունը մինչև քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ