Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարին սակավաջուր է. ԱԻՆ-ը զգոնության կոչ է անում

Հասարակություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այսօր անդրադարձ է եղել եղանակին ու ջրի սակավությանը: Ըստ այդմ՝ այսօր և վաղը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում: Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին զգոնության կոչ է արվել` խնայողաբար վերաբերվել ոռոգման ջրի պաշարներին` ջրի սակավության պայմաններում հնարավոր վնասները նվազեցնելու համար: Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին. նշել են մասնագետները: Տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ