Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ և ռուս կոմպոզիտորները այսուհետև կհամագործակցեն (տեսանյութ)

Մշակույթ
Anushik-kompozitorner

Հայ և ռուս երիտասարդ կոմպոզիտորները հանդես կգան միասին։ Ապրիլի 27 և 28-ին Կամերային երաժշտության տանը երիտասարդ կոմպոզիտորները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ «Անկախ Հայաստանի պատմության մեջ սա մեր առաջին համագործակցություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց երիտասարդ հայ կոմպոզիտորների միության նախագահ Աշոտ Ղազարյանը։ Պարոն Ղազարյանի կարծիքով՝ այս համագործակցությունը կարող է շարունակական բնույթ կրել և աջակցել երիտասարդ կոմպոզիտորներին. «Սա բացառիկ համագործակցություն է, որը ինչպես հնարավորություն կտա ռուս երիտասարդ կոմպոզիտորներին Հայաստանում ելույթ ունենալ, այդպես էլ մեր կոմպոզիտորներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ներկայացնել սեփական գործերը»։ Ռուսաստանի երիտասարդ կոմպոզիտորների միության նախագահ Յարոսլավ Սոդիլովսկին նույնպես ընդգծեց համագործակցության կարևորության մասին և մեծ ցանկություն հայտնեց. «Ես շատ կցանկանայի, որ նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդ կոմպոզիտորները կարողանային միմյանց լավ ճանաչել ու միասին ելույթ ունենալ։ Նման համագործակցությունները մեծ նշանակություն ունեն մեզ նման երիտասարդ կոմպոզիտորների համար։ Ի վերջո, մենք շփվելու եւ իրար արվեստը ճանաչելու հնարավորություն ենք ունենում»։ Ի դեպ, պատասխան հյուրախաղերով հայ երիտասարդ կոմպոզիտորները Ռուսաստանում ելույթ կունենան այս տարվա աշնանը։