Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքսո՞ւմ են, որ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից (տեսանյութ)

Հասարակություն
sisak2

Մանվել Հայրապետյանը մեկն է 220 հազար այն հայ քաղաքացիներից,որոնք հայտնվել են Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության սեւ ցուցակում։ Եւ ոչ միայն հայտնվել է, այլեւ արդեն արտաքսվել է Հայաստան եւ 3-5 տարի չի կարող մուտք գործել Ռուսաստան, որտեղ հինգ տարի է աշխատում էր։ Նա այդպես էլ չի հասկանում , թե ինչու են իրեն արտաքսել։ Միգրացիոն օրենքի փոփոխություններից հետո Ռուսաստանից արդեն արտաքսվել է 50000 հայաստանցի։ «Գլոսսա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը խախտել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Բազմաթիվ ահազանգերից հետո՝ «Գլոսսա» -ն եւ եւս հինգ կազմակերպություններ նամակ էին պատրաստել՝ ուղղված Ռուսաստանի դաշնության միգրացիոն ծառայության երեւանյան գրասենյակին։ Օրենքից տուժած քաղաքացիներն ու իրավապաշտպաններն այսօր երթով նամակը փորձեցին հանձնել միգրացիոն ծառայության գրասենյակին։ Երկար բանակցություններից հետո էլ անգամ գրասենյակի դռներն այդպես էլ չբացվեցին։ Նամակը մնաց կազմակերպիչների մոտ, որոնք վստահեցրին, թե մայիսյան տոներից հետո արդեն ակցիա կանցկացնեն եւ այն կհանձնեն Ռուսաստանի դեսպանին։ Հայ միաբանություն շարժման կարգավորող Լևոն Պողոսյանը գտնում է, որ մարդկանց արտաքսման պատճառն ամենևին էլ նրանց կատարած իրավախախտումները չեն։ «Պատճառը մարդկանց ցածրացնելու, զզվեցնելու, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և իրենց քաղաքացիությունն ընդունելու պարտադրանքի մեջ է»,-ասաց նա։