Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրվա հացից կզրկվի 8 ընտանիք. Պուրակ՝ մարդկանց ապրուստի հաշվին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gyulbekyan1

Հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրու տեղադրման եւ համանուն պուրակի կառուցումը ոտքի է հանել Գյուլբենկյան փողոցի բնակիչներին։ «Չեմ կարծում, որ Գյուլբենկյանը կողջուներ, որ մարդկանց աշխատատեղերը փակեին, իր կիսանդրին դնեին, ո՞ր մի բարերարը կուզի։ Մարդկանց լավությո՞ւն, թե վատություն է դա»,- այսօր «Ա1+»-ին ասաց Սամվել Մուրադյանը։ Պուրակը պետք է կառուցվի Արամ Խաչատրյան- Գյուլբենկյան փողոցների հատման մասում, որտեղ կրպակներ են գործում։ Իսկ սա նշանակում է՝ կրպակները պետք է քանդվեն, այսինքն՝ օրվա հացից կզրկվի 8 ընտանիք։ Բնակիչները դժգոհում են, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հաշվի չի առնում այս փաստը։ «Հազիվ մեր հացը ստեղծել էինք, մի փոքրիկ բիզնեսով կարողանում էինք մեր ընտանիքները պահել, իսկ հիմա ուզում են մեր ձեռքից վերցնել՝ չգիտես ինչի համար»,- ասում է տալիս Մարինե Նահապետյանը։ Պուրակի կառուցման դեմ արդեն 150-ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Բնակիչները դեմ չեն, որ իրենց փողոցում բարերար Գյուլբենկյանի արձանը տեղադրվի, բայց ոչ նրանց գործազուրկ դարձնելու գնով։ Նրանց խոսքով՝ կրպակների տեղում պուրակ կառուցելու դեպքում նրանք ոչ միայն օրվա հացից կզրկվեն, այլեւ տարածքը կդառնա աղմկոտ եւ անվերահսկելի; «Ցերեկները ջահելները գալու են՝ շուն կռվացնեն, իսկ գիշերները այնտեղ բոմժերն են քնելու, մեր հանգիստը խանգարելու են»,- անհանգստությունն է փոխանցում Գագիկ Նիկոլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։