Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի պարողներն այստեղ զգում են, ինչպես երազում (տեսանյութ)

Մշակույթ
Par1

Դեյվիդ Դորֆմանի անվան պարի թատրոնը հիացած է Հայաստանով: Ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը Հայաստանում մեկնարկում են թատրոնի ներկայացումները: Միջոցառումը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակներում: Այսօր տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին պարային խմբի անդամները և Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆերնը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ դեսպանատան առաջնային նպատակն է նմանաբնույթ միջոցառումների միջոցով սերտացնել հայ և ամերիկացի ժողովուրդների հարաբերությունները. «Մենք փորձում ենք մարդկանց միջև կապեր հաստատել բոլոր ոլորտներում: DanceMotion ծրագրի շրջանակում մենք կարողացել ենք Հայաստան բերել Դեյվիդ Դորֆմանի պարային թատրոնը, որն աշխարհում ամենահայտնի պարային խմբերից մեկն է»: Դեսպանը նաև հավելեց, որ կիրակի օրը` մայիսի 4-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա պարային թատրոնի համերգը: «Ինձ համար պատիվ է այսօր գտնվել ձեզ հետ, ձեր ընկերակցությամբ: Մեր թիմը 8 հոգուց է բաղկացած այստեղ: Մենք փորձում ենք ինքներս մեզ կճմթել` համոզվելու համար, թե արդյոք սա իրականությո՞ւն է, որովհետև Հայաստանում գտնվելը մեզ համար երազանքի նման մի բան էր: Մենք այս օրերին այցելել ենք մի հոյակապ եկեղեցի` Գեղարդ, իսկ այսօր մենք պետք է սովորենք հայկական պարային կատարումներ, ուստի` չափազանց հուզված ենք»,- նշեց պարային խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանը: Հավելենք, որ Հայաստանում պարային թատրոնի նախատեսվող միջոցառումները ներառում են ներկայացումներ խոցելի խմբերի համար, ինչպես նաև վարպետության դասընթացներ տեղի պարողների մասնակցությամբ: par2   Photo by Robert Jordan / Ole Miss Communications   par4