Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանրամասներ Ալվարի գյուղապետի` հարսին ու կնոջը դանակահարելու ու այրվածքներ ստանալու մասին (տեսանյութ)

Հասարակություն
Untitled

aravot.am Առավոտյան Ամասիայի տարածաշրջանի 168 բնակիչ ունեցող Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը: Այժմ նա պառկած է Գյումրու բժշկական կենտրոնում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար` ցավոք ապրելու հույս չտալով: Aravot.am-ին հաջողվեց տարբեր աղբյուրներից, այդ թվում և ոստիկանությունից որոշակի մանրամասներ իմանալ այս դեպքի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, գյուղապետը առավոտ շուտ իր անդրավարտիքը տվել է հարսին` Գայանե Գոմցյանին, որպեսզի վերջինս արդուկի: Ու մինչ հարսը արդուկել է, նա դուրս է եկել մեքենայի շարժիչը աշխատեցնելու: Մի պահ մտնելով տուն ու տեսնելով, որ հարսը իր շորն է արդուկում, հետևի կողմից դանակահարել է նրան ` վնասելով թոքը: Առգրավված դանակը փոքր է եղել` կենցաղային նպատակների համար: Այնուհետ այդ նույն դանակով խփել է իր վատառողջ, բազմաթիվ վիրահատություններ տարած կնոջը` Լուիզա Գաբրիելյանին: Ինքն էլ որոշել է Ամասիա գնալ, ճամփա է ընկել Ալվարից դեպի Ամասիա կարճ ճանապարհով, սարերի միջով, որտեղ և դուրս գալով երթևեկելի հատվածից` ընկել է ձորը ու հրկիզվել: Ըստ ոստիկանության, գյուղապետի մոտ 15 օր է`ինչ նկատվել է հոգեկան շեղում: Այս մասին հարազատները տեղյակ են պահել Մոսկվայում բնակվող նրա եղբորը, որն իր ընտանիքով` որդու ու կնոջ ուղեկցությամբ ՌԴ-ից ժամանել է Հայաստան` նրան բուժման տանելու: Հոգեկան առողջության կենտրոնի բժշկի հետ պայմանավորվածություն ձեռք էին բերել հենց այսօրվա համար, սակայն գյուղապետը օրը սկսել է արտառոց արարքներով:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/02/457010/ լուսանկարը՝ news.am