Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանիր, մանիր,իմ ճախարակ

Հասարակություն
manel-1

Գորիս քաղաքում դեռ թել են ստանում ավանդական ձեւով՝ մանելով։ Ալվարդ Շալունցը դեռ երիտասարդ տարիքից է բրդից թել ստանում։ Ասում է՝ այդքան էլ հեշտ գործ չէ, սակայն սիրով անելու դեպքում արդյունքն ակնհայտ է։ Անգամ երիտասարդներին սովորեցնելու համար պատրաստ է ժամերով աշխատել նրանց հետ։ «Եթե առավոտից մինչեւ իրիկուն ես աշխատում, ապա կարող ես մանել կես կիլոգրամ թել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց տիկին Շալունցը։ Այս անգամ նա ցուցադրում է, թե ճախարակով ինչպես կարելի է բուրդ մանել, որից հետո՝ թելը մշակելով գորգեր, կարպետներ եւ գուլպաներ գործել։ Նրա ճախարակը 150 տարվա պատմություն ունի. «Կեղտոտ բուրդը պետք է լվանալ։ Հետո ճիպոտով ծեծել, բացել, փռել ու չորացնել, որից հետո միայն ճախարակով մանել»։   manel