Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց

Հասարակություն
IMG_20100102_010311-8948-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ՝ 1989թ. ծնված Ն. Դ.-ին ու 1991թ. ծնված Գ.Ս.-ին տեղափոխել են Արտաշատ քա­ղա­­քի ԲԿ: Այնուհետև Ա.Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետա­զոտ­վելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից: Ուղևոր Ն.Դ.-ն հիվան­դա­նոցում մահա­ցել է, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտա­հոս­քը և տեղափոխել ավտոքարշակ: