Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին ոստիկանի քրեական գործով վարույթը վերսկսվել է

Հասարակություն
96697c0cf052f3eea70e4e6567f521bf

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը: Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 28-ին ոստիկան Արմեն Սարգսյանը խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Է. Ս.-ից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: