Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են» (տեսանյութ)

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը նորանշանակ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից սպասումներ չունի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։ Ըստ բնապահպանի՝ գնալով բնապահպանության նախարարները որակազրկվում են. «Մեկը մեկից անորակ Բնապահպանության նախարարներ ենք ունեցել. սկզբից Վարդան Այվազյան, հետո` Արամ Հարությունյան»։ Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության ոլորտում մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ: