Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդման՝ քննիչը խեղաթյուրել է ցուցմունքները

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Է. Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Է. Խ.-ի հաղորդման` Ս.Շ.-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս քննիչը, օգտվելով արձանագրությունն անձամբ արձանագրելու հնարավորությունից, խեղաթյուրել է իր տված ցուցմունքները և հարցաքննության վերաբերյալ արձանագրության մեջ մտցրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ ինքը, վստահելով քննիչին, առանց ընթերցելու ստորագրել է վերոնշյալ արձանագրության մեջ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ