Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության օրենսդրությանը

Պաշտոնական
Karavarutyan-nist5

Որ փախստականները ՀՀ-ում պաշտպանված լինեն ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: 2014թ. այդ հաշվին է փոխանցվում ավելի քան 41 մլն դրամ, որով ապահովվելու են աշխատանքի վարձատրությունը, շենքերի և շինությունների հիմնանորոգումը, մասնագիտական ծառայությունների մատուցումը և այլն: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երկրում ապաստան հայցողների և փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությունը:  Ներառեց պետբյուջե Գործադիրն իր որոշմամբ ՀՀ պետբյուջե է ներառել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական դրամաշնորհային ծրագրերը, որոնց վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև:  ՀՀ-ն զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը Միջազգային կազմակերպությունների հրապարակված տեղեկատվության համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 17 տեղով բարելավել է իր դիրքը և 148 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: Առավել մեծ արդյունքի հասնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին:  Մաքսայինին ընդառաջ Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը: