Կստեղծեն անվճար կայանատեղիներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր որոշում է կայացրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկանում ենք Կառավարության կայքից՝ խումբը ստեղծվում է. 1. Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ քննարկել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի կողմից ներկայացված առաջարկությունները և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ 1) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ անվճար կայանատեղիների կազմակերպման վերաբերյալ. 2) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ: