A
A
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին նա ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: