Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» . «Փաստինֆո»

Հասարակություն
2d25d9934cd8b13bdb2d6e2f31aa5232

Մայիսի 10-ին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Ըստ այդմ, ՀՀ կառավարությանը հանձնարարվում է եռամսյա ժամկետում ապահովել պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների` 2015-2017 թվականների ծրագրի մշակումն ու հաստատումը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ Նախագահին ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով և միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ:   Հայեցակարգի համաձայն՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պետական սահմանի անցման կետերում գործառույթներ իրականացնող մարմինների միջև կիրականացվի իրավասությունների վերաբաշխում և օպտիմալացում` նվազեցնելով պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների միջև անմիջական շփումներն ու արդյունքում` սահմանահատումը կդարձնի ավելի հարթ, անխոչընդոտ և սահուն: Մանրամասներն այստեղ