Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանդալիզմ. «Լեռնային պար»-ի ճակատագիրն անորոշ է (տեսանյութ)

Հասարակություն
maunting

«Դվին» հյուրանոցի շրջակայքում գտնվող «Լեռնային պար» քանդակը ոչնչանում է։ Այսօր մեկ անգամ եւս ահազանգեց քանդակի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Արզումանյանը։ Նրա խոսքով, թեեւ «Դվին» հյուրանոցի նոր սեփականատերը խոստացել է վերականգնել քանդակի նախկին տեսքը, սակայն առայժմ որեւէ քայլ չի անում այդ ուղղությամբ։ Հիմա քանդակի պահպանումը ավելի վտանգավոր է դարձել, քանի որ դարպասները միշտ բաց են, եւ ցանկացած ոք կարող է մտնել այնտեղ եւ պղնձե քանդակից մի մաս գողանալ։ Քանդակագործը Մշակույթի նախարարությունից եւ քաղաքապետարանից պահանջում է հետամուտ լինել եւ հարցին լուծում տալ, իսկ սա այն հարցը չէ, որով պետք է զբաղվի Սերժ Սարգսյանը։ «Մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը ինչո՞ւ լուրջ հետեւություններ չի անում, խոսում ենք լրագրողական շրջանակներում, եւ վերջանում է հարցը»,- այսօր լրագրողներին հայտնեց քանդակագործը։ Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարությունը ասել է, որ քանդակի պահպանությունը վերցրել են իրենց հսկողության տակ, սակայն ամեն մի քանդակի համար ոստիկան չունենք։ Իսկ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը բոլորին խորհուրդ տվեց քանդակը պահպանել աչքի լույսի պես։ Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը քանդակի ոչնչացումը համարում է վանդալիզմ։ «Խնդրում եմ անել ամեն ինչ, որ այն փրկվի կործանումից»,-եզրափակեց նա։