Քաղաքաշինության նախարարության աշխատակիցների դատավճիռը. Փաստինֆո
Ազգային գրադարանում և այլ օբյեկտներում հիմնանորոգման շինարարական աշխատանքներում հավելագրումների, այսպես կոչված՝ «ատկատների» գործով այսօր հրապարակվեց դատավճիռը: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը մեղավոր ճանաչվեցч ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և նույն հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և դատապարտվեց ընդհանուր առմամբ 5 տարվա ազատազրկման: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացված դատավճռով նա 2 տարի ժամկետով զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման: Նա զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Ավելին՝ այստեղ