Բերման ենթարկվածներին հերթով բաց են թողնում
Այս պահին կենտրոնի ոստիկանական բաժանմունքից հերթով դուրս են գալիս Մաշտոցի պուրակից բերման ենթարկված 7 ակտիվիստները։ Առաջինը դուրս եկավ Ռոլանդ Թմոյանը, ով հայտնեց, որ ինքը Մաշտոցի պուրակ գնացել էր ընկերոջը հանդիպելու եւ կապ չի ունեցել ակցիայի հետ, սակայն նրան մյուս ակտիվիստների հետ բերման են ենթարկել։ Հաջորդը դուրս եկավ Միքայել Ելիզբարյանը, ով հայտեց, որ ոստիկանները 3 ժամ պահել են իրենց եւ միայն 1,5 ժամ առաջ են հայտնել, որ ոստիկանության բաժանմունք են բերել ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար. «Ես թերմոսը ձեռքիս կանգնած էի, 4 ոստիկաններ ինձ բռնեցին ու մտցրին ոստիկանական մեքենա։ 2-ը քաղաքացիական հագուստով էին։ Ոստիկանները ուժ կիրառել են միայն ավտոմեքենա մտցնելու ժամանակ»։ Մեր այն հարցին, թե ակտիվիստները սադրել ու հրահրե՞լ են ոստիկաններին, նա նշեց, որ գոնե իր կողմից ոչ մի սադրանք չի եղել։