A
A
Կենդանի ընթերցանություն մետրոյի կայարաններում (տեսանյութ)
Այսօր Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում ուղևորների համար հաճելի անակնկալ էր պատրաստվել: Բրիտանական խորհուրդը Համաեվրոպական գրական գիշեր ծրագրի շրջանակում կենդանի ընթերցանություն էր կազմակերպել: Դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցում էր անգլիացի հեղինակներից պատմվածքներ։ Նա գտնում է, որ նման միջոցառումներն իսկապես անհրաժեշտ են մեր հասարակությանը: