Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիեզերագնացները վերադարձել են Երկիր

Հասարակություն
tiezerk

Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմի ուղևորությունն ավարտվել է՝ Ռուսաստանի կողմից տիեզերակայանի շուրջ 2020 թվականից հետո համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունից մեկ օր անց: «Սոյուզ» տիեզերանավի վայրէջքի սարքը, որտեղ գտնվել են Միջազգային տիեզերակայանի երեք տիեզերագնաց, չորեքշաբթի օրը վայրէջք է կատարել Ղազախստանում: Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացներ Միխայիլ Տյուրինը, ամերիկացի Ռիք Մասրտակկիոն և ճապոնացի Կոիտի Վակատան անցկացրել էն 188 օր: Վայրէջքից հետո տիեզերագնացների վիճակը «լավ» է գնահատվել: Ղազախստանում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի վայրէջքի նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը մերժել է Միացյալ Նահանգների դիմումը Միջազգային տիեզերակայանի շահագործումը 2020 թվականից հետո երկարաձգելու մասին: Միացյալ Նահանգներն օգտագործում է Ռուսաստանի «Սոյուզ» տիեզերանավերը Միջազգային տիեզերակայան տիեզերագնացներ հասցնելու և վայրէջքի համար ՆԱՍԱ-ի կողմից ամերիկյան «Շաթլ» ծրագիրը դադարեցնելուց հետո: Ի պատասխան Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարության՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ասել է, որ տիեզերական ծրագրի ուղղությամբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համագործակցել են բավականին երկար ժամանակ: Արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի: Ամերիկայի ձայն