Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը հանձնել է հավատարմագրերի պատճենը

Պաշտոնական
c25d87f347ce8a6ccc5b528d890ed001

Մայիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ դեսպան Լեյդուլվ Նամտվեդին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդդն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդդը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:   Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։