A
A
Եղբայրության 16 հասցեում կանաչ տարածքի հաշվին կառույց չի լինի (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 16 հասցեի բնակիչների ահազանգին, որ բարձրացվել էր «Ա1+»-ի միջոցով, արձագանքել է Երեւանի քաղաքապետարանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով այսօր երեկոյան քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը այցելեց բնակիչներին։ Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ որոշվել է այդ տարածքում շինություն չկառուցել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ հավելեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականն է չանտեսել ժողովրդի կարծիքը։