Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։
Դատական հայցը արդարադատության նախարարի դեմ չէ. պարզաբանում
Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով:
Չենք ունենալու իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Նախագահն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին
Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը:
Էջմիածնում կրակոցներ են հնչել
Նույն օրը, ժամը 23.30-ին, բաժին է ներկայացվել նույն փողոցի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիգով, թոռնուհու ծննդյան օրվա առթիվ տան դիմաց վեց անգ
«Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն հանդիպում են ունեցել
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:
Ոստիկանության տեսանյութը՝ Նոր Նորքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Էրեբունիում 20-ամյա երիտասարդը դանակահարել է 32-ամյա տղամարդու
Հունիսի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հայտնել էին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 32-ամյա մի տղամարդ:
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին
Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:
Ռուստամ Բադասյանը և Թյորբորն Յագլանդը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր
Անդրադարձ է կատարվել ՀՀ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Երևանում հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա
Հուլիսի 2-ին, ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա:
Արդարադատության փոխնախարար է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը մահացել է
Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վիետնամ և Սինգապուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Օգտագործել են կոյուղու ջուրը՝ այգիների ու բանջարանոցների ոռոգման համար
Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում:
Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վալերիյ Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը՝ գեներալ-մայոր. վարչապետը կոչումներ է շնորհել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ
Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում:
Սպանություն Երեւանում. 46-ամյա տղամարդը 4 հրազենային վնասվածք է ստացել
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։ Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։
Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին:
Թեհրանում կայացել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը: