Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Today Karen Demirchian would have become 76 (видео)

Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար 76 տարեկան: Արդեն 9 տարի նա մեզ հետ չէ, իսկ նրա հարազատներն ու մտերիմները, ուղղակի նրան սիրող մարդիկ,Երեւանցիները այս օրը այցելում են Կոմիտասի անվան Պանթեոն, ուր ամփոփված է §Կարեն Շինարար¦ աճյունը: Այսպես էր անվանում նրան ժողովուրդը, որովհետեւ Հայաստանի զարգացման ու բարգավաճման ամենավառ շրջանում երկիրը ղեկավարում էր Կարեն Սերոբովիչը: Նրա անցած ուղին ու տարիների փորձը շատ բան է ասում հետագայում նրա վարած քաղաքականության մասին. 1966-1972 թթ. Կարեն Դեմիրճյանն աշխատել է որպես կոմկուսի Երեւանի քաղաքային կոմիտեի քարտուղար, ապա` երկրորդ քարտուղար, 1972 թ. ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1974-ին, 42 տարեկան հասակում, ընդունվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եւ պաշտոնավարել է մինչեւ 1988թ. մայիսը: 14 տարվա ղեկավարման ընթացքում Կարեն Դեմիրճյանը ձեռք բերեց այնպիսի հեղինակություն ու համբավ, որն անգամ անվիճելի է եղել նրա գաղափարական հակառակորդների մոտ. ու նա վերադարձավ շռնդալից, վերադարձավ ճիշտ այն պահին, երբ ժողովրդին դա ամենից շատ էր անհրաժեշտ, երբ կարիք կար վերակենդանացնելու դրական փոփոխությունների հանդեպ հույսը, որ մարդիկ կորցրել էին վերջնականապես. եւ դա Կարեն Դեմիրճյանին հաջողվեց. նա Վազգեն Սարգսյանի հետ հասարակության մոտ առաջացրեց հավատի այն հատիկը, որ պիտի ծլարձակեր, ավաղ... ոճրագործի գնդակը կտրեց ոչ միայն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուսների կյանքի թելը, այլ դա կրակոց էր ժողովրդի հույսին: "Նա անկրկնելի է թե որպես ղեկավար, թե որպես մարդ, թե որպես ամուսին, թե որպես հայր: Իրենից լավ մարդ չեմ հանդիպել իմ կյանքում, դրա համար էլ կորուստը ծանր է, հոգիս չի սփոփվում: Ովքեր անմիջապես չեն շփվել նրա հետ, չեն կարող պատկերացնել, թե ինչպիսին էր նրա: Նրա արտաքին միայն բավարար չէ նրան ճանաչելու համար",- մի առիթով ասել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: