Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Herb is burning (видео)

Այսօր Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ 18 քառակուսի մետր մակերեսով օժանդակ կառույց: Վնասները միայն նյութական են: Հրդեհն սկսվել էր այն բանից հետո, երբ Մայիսյան գյուղի բնակիչ Բաղդասար Սերոբյանի որդին որոշել էր այրել անցած տարվա չոր խոտը: Թվում էր, թե գարնանամուտին բնորոշ սովորական այս գործողությունն ոչ մի վտանգ չի պարունակում: Սակայն քամին կրակն հետզհետե ուղղել էր բակում գտնվող օժանդակ կառույցի ուղղությամբ ու հրդեհել այն: Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում տնակը սկսել է այրվել: Դեպքի վայր էր մեկնել հրշեջների 2 հաշվարկ: Նրանց գործը դարձյալ քամին էր բարդացրել: Մինչ երրկրորդ հաշվարկի մոտենալն առաջին հաշվարկը փորձել է օգտագործել նաեւ հարեւանությամբ հոսող առվակի ջուրը՝ գործի դնելով ավտոմեքենայի վրա տեղադրված պոմպը: Կրակի դեմ պայքարը տեւել է մոտ մեկ ժամ: Արդյունքում կրակը նախ մեկուսացվել է, ապա՝ հանգցվել: Այստեղ վտանգն այն է եղել, որ օժանդակ շինության մեջ, ըստ տան տերերի, բնական գազով լցված բալոն է եղել: Բարեբախտաբար այն չի պայթել: Գյումրիի «Ցայգ» ՀԸ