Կմախքները «դուրս են եկել» (видео)
Поддержи А1+!Հարդառատ անձրեւներից հետո Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում հայտնաբերվել են մարդկային կմախքների մնացորդներ: Տեղացիները մարդկային ոսկորները հավաքել, տեղավորել են տոպրակների մեջ ու թաղել: Բնակիչները հայտնաբերել են նաեւ իրեր, որոնք վկայում են որոշակի դարաշրջանի մշակույթի մասին: Բերդաշենցի Երջանիկ Չափանյանն իր տան մերձակա տարածքում աշխատելիս հայտնաբերել է խաչի պատկեր կրող կլոր տաշած մի քար: Նույն տեղում գտնվել են նաեւ հին դրամներ՝ Երջանիկի հավաստմամբ' թագավորի պատկերներով, որոնք տվել է երեխաներին՝ խաղալու: Սակայն երեխաները դրամները կորցրել էին: Գտածոներն առայժմ չեն հետազոտվել մասնագետների կողմից: Ի դեպ գյուղում եղել է կիկլոպյան ամրոց, որը կանգուն է մնացել մինչեւ 1988-ի երկրաշարժը: Գյումրիի «Ցայգ» ՀԸ