Սուքիասյանը ոստիկանությունում է (видео)
Поддержи А1+!Մինչ այս պահը «Սիլ-Գրուպի» սեփականատերերից Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններին չի հաջողվում մտնել ոստիկանության Էրեբունու բաժին: Նրանք մոտ 2 ժամ է կանգած են ոստիկանության շենքի բակում, անօգուտ բանակցում են հերթապահ ոստիկանների հետ: «Ա1+»-ի նկարահանող խումբը ականատես դարձավ` ինչ պատճառաբանությամբ են մերժում փաստաբաններին: Ըստ նրանց` Էրեբունու ոստիկանապետի սենյակի դիմաց չափից դուրս մեծ հերթ է եւ իրենք չեն կարող ներս թողնել: Մեր դիտարկմանը, թե ինչպես են հարցաքննում Սուքիասյանին առանց փաստաբանի` հերթապահ ոստիկանը ասաց, թե օմբուդսմենի ներկայացուցիչները վերեւում են: «Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Եվ այս պահին փաստաբանին չթույլատրելը իր վստահորդին մոտենալ, կարծում եմ , սահմանադրության կոպիտ խախտում է»,- «Ա1+»-ին ասաց Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ի սահմաններում ոստիկաններր ներխուժել են «Սիլ Գրուպի» գրասենյակ: Չնայած չի եղել որեւէ դիմադրություն` նրանք կոտրել են դռները, մտել Սարիբեկ Սուքիասյանի աշխատասենյակ ու նրան, ինչպես նաեւ "Այրարատ" տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել ՙԱուդիտ՚ ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող ՙԲյուրեղ՚ ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: Ինչո՞ւ է բերման ենթարկվել Սուքիասյանը 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է ՙՍիլ գրուպի՚ գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և ՙԱյրարատ՚ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը: