100 մեքենա մնացել են ճանապարհին (видео)
Поддержи А1+!Այսօր , կեսօրին, Ալավերդ-Վանաձոր ճանապարհի 20-րդ կիլոմետրում, Դսեղ գյուղի խաչմերուկի մոտ մերկասառույցի պատճառով բեռնատար կցորդով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխելիս է եղել 20 տոննա բեռ, դարձել է անկառավարելի եւ թեքվելով` փակել ճանապարհի երթեւեկելի մասը: Ճանապարհը երկու կողմից փակ է մնացել մեկ ժամ: Մոտավորապես 100 ավտոմեքենա ճանապարհի երկու կողմերում սպասել են երթեւեկության վերականգնումը: Խցանման մեջ են հայտնվել նաեւ Երեւան- Ալավերդի եւ Ալավերդի-Երեւան երթուղային տաքսիները, որոնք սակայն հնարամտորեն դուրս են եկել ստեղծված իրավիճակից. ճանապարհի բացվելուն սպասելու փոխարեն, նրանք փոխանակել են ուղեւորներին ու հետ շրջվել: Նշենք, որ Ճանապարհը սպասարկում է Գուգարքի ճանշին բաժինը, որի աշխատակիցները պատճառաբանել են, թե ճանապարհի իրենց հատվածը սպասարկում են ընդամենը մեկ մեքենայով եւ չեն հասցնում եղանակի ստեղծած վտանգավոր իրավիճակները ժամանակին վերացնել: Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ