Ակցիա ի պաշտպանություն նախկին տնօրենի (видео)
Поддержи А1+!Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի մոտ 20 ուսուցիչ ու աշակերտ այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ իրենց դժգոհություն էին հայտնում ԿԳՆ նախարարի որոշման դեմ: Դատարանի որոշումից հետո, երբ այս դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը մեղադրվեց մանկապղծության մեջ, տնօրեն Մերուժան Ենգիբարյանը հեռացվեց աշխատանքից: Դպրոցի նախկին սաները նրան եւս մեղադրում էին իրենց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Հրապարակային բողոք արտահայտողները վստահեցնում էին, թե Մերուժան Ենգիբարյանը տեղյակ չի եղել նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործողություններից եւ պետք է վերականգնվի պաշտոնում: «Թող մեկ երեխա, մեկ աշխատող հաստատի, որ Ենգիբարյանը տեղյակ է դրանից»,- ասում էին ուսուցիչները: Դպրոցի փոխտնօրենն Դոնարա Հովհաննիսյանն էլ հավաստիացնում էր, որ 10 տարուց ավելի է աշխատում է այդ հաստատությունում, եւ ոչ մի երեխա չի դիմել իրեն նման հարցերով: Նրանք տնօրենի հեռացման համար մեղադրում էին կամավոր Մարիամ Սուխուդյանին: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանն էր բարձրաձայնել դպրոցում տիրող վիճակի մասին: Ցուցարարները փորձեցին իրենց դժգոհությունը փոխանցել ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակին: Սակայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Սարաջյանը հայտնեց, որ դա իրենց իրավասության սահմաներում չէ, սակայն ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարող է այցելել դպրոց: ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքվածները նշեցին, որ իրենք պարբերաբար ակցիաներ են կազմակերպելու` պահանջելով իրենց տնօրենի վերադարձը: