A
A
Պատահար կրկեսում (видео)
Поддержи А1+!Կշարունակի՞ 14-ամյա Գայանե Բադալյանը զբաղվել ակրոբատիկայով, պարզ կդառնա 30 օր հետո, երբ կհանեն նրա ձեռքի գիպսը: Վերջերս Երեւանի Կրկեսի ներկայացումներից մեկի ժամանակ Գայանեն ցած էր ընկել: Նա կոտրել էր ձեռքն ու ոտքը: Երեւանցի դպրոցական Ժորա Ղազարյանի հեռախոսը ֆիքսել էր այդ պահը: «Դերասանները կրկեսում» ներկայացումը դեպքից հետո անմիջապես ընդմիջվել էր: Չնայած երեխան ընկել է 5-ից 6 մետրից, սակայն Երեւանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն «Ա1+»-ին հավաստիացրեց, որ երեխան ընկել է մեկ մետրից եւ նրա առողջական վիճակը նորմալ է: Գայանեի մայրը «Ա1+»-ին պատմեց, որ ճոպանները ապահովագրված չէին, իսկ ինչ վերաբերում է պատահարին, ապա ենթադրվում է, որ Գայանեն կամ շտապել է կամ սխալ շարժում կատարել: