A
A
«Կրայսլերը» բախվել է հրշեջ մեքենային (видео)
Поддержи А1+!«Կրայսլերը» բախվել է հրշեջ մեքենային Այս գիշեր` ժամը 3.00-ի սահմաններում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում միմյանց են բախվել հրշեջ ծառայության «Կամազ» մակնիշի 112 ՏՏ 04 և «Կրայսլեր» մակնիշի 22 SU 299 համարանիշների ավտոմեքենաները: Ականատեսները լսել են հրշեջ ավտոմեքենայի ազդանշանը, այնուհետ արգելակելու և միմյանց բախվելու հարվածից առաջացած ձայնը: «Կրայսլերի» վարորդ 27-ամյա Լեոնիդ Մաթևոսյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել, հրաժարվեց վթարի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում էին Երևանի ճանապարհային ոտիկանության աշխատակիցներն ու հետաքննիչը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը.լուսանկարները եւ վիդեոն` հեղինակի: