A
A
Երկու սեւ կարապ Կարապի լճում (видео)
Поддержи А1+!Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու սևաթույր կարապներ: Լողալուց հոգնած կարապների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները: Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից: