Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ա1+-ը պատրաստվում է մրցույթի (видео)

Ա1+-ը պատրաստվում է մրցույթի «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքով կանխամտածված սահմանվել են այնպիսի պայմաններ, որ «ավելորդ» տարրեր չհայտնվեն հեռուստատեսային ասպարեզում։ Ավելորդ կարող է լինել վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած անձ, հեռուստատեսություն և նաև «Ա1+»-ը։ Չգիտեմ, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո՝ այս անգամ մրցույթներում վերաբերմունքն ինչպիսին կլինի, ու այդ որոշման տակից ինչպես են դուրս գալու։ Բայց որ հանգիստ մրցույթ չի լինելու՝ միանշանակ պարզ է»։ Նա նաև հարցազրույցի ընթացքում առաջարկել է, որ ժողովուրդը սատարի այն հեռուստաընկերությանը, որի գոյությունն անհրաժեշտ է համարում այս ոլորտում։