Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Քվեակությունը շարունակվում է (видео)

Իսկ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որն աջակցում է «Ա1+»-ին շարունակում է իր գործունեությունը: Արդեն 4 հազարից ավել մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 4 հազար քվե ի պաշտպանություն «Ա1+»-ի: Որոշակի դժվարություններ առաջացել են արտերկրից կատարվող դրամական, տրանսֆերային փոխանցումների առումով, սակայն դրանք շտկվող հարցեր են, եւ մոտ նույնքան ձայն այս պահի դրությամբ ակնկալվում է սփյուռքից: Հիշեցնենք, որ հիմնադրամը գործում է ընդամենը 1 շաբաթ: Իսկ գործունեությունը շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Ի դեպ, փոխանցումներ կատարում են ինչպես շարքային քաղաքացիներ, «Ա1+» մշտական հեռուստադիտողներն ու երկրպագուները, այնպես էլ անվանի մտավորականներ, հանրությանը քաջածանոթ, հեղինակավոր մարդիկ. Մասնավորապես աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, հանրահայտ բժիշկ Վահան Վարդապետյանը: «Ա1+»-ը իր երախտագիտությունն է հայտնում մեր եթեր վերադարձով շահագրգռված բոլոր մարդկանց եւ հիշեցնում, որ կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ անվանական փոխանցումը, որը հաշվարկվում է որպես քվե` ի պաշտպանություն «Ա1+»-ի: