Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել (видео)
Поддержи А1+!2 տարի 8 ամիս ճաղերի հետեւում գտնվելուց հետո ՀՀՇ ակտիվիստ Աշոտ Մանուկյանն այսօր արդեն ազատության մեջ է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությունը, Աշոտ Մանուկյանի պատիժը կրճատել է վաղակետ պայմանականով` մեկ երկրորդով, որից հետո նա ազատ է արձակվել Վանաձոր քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, որ ՀՀՇ ակտիվիստը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Վանաձոր քրեակատարողական հիմնարկի առաջ նրան էին սպասում կուսակից ընկերները, հարազատները, ընտանիքի անդամները: Կուսակից ընկերոջը շնորհավորելու էր եկել նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Աշոտ Մանուկյանը հայտնվելով ազատության մեջ հայտարարեց, որ նպատակներին ու գաղափարներին չի դավաճանել: Ապա նա վստահեցրեց, որ պայքարել եւ պայքարելու է մինչեւ վերջ: Քրեակատարողական հիմնարկից խումբը ուղեւորվեց ՀՀՇ վարչության Վանաձորի տարածքային գրասենյակ` տոնելու Աշոտ Մանուկյանի ազատությունը: