Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (видео)

Այսօր առավոտյան` ժամը 8.00-ի սահմաններում, Սասունցի Դավիթ արձանի դիմաց միմյանց են բախվել «Սուզուկի» (Ջիպ) մակնիշի 16 OS300 համարանիշի եւ «ԳԱԶ 24» մակնիշի 63 OU 705 համարանիշի ավտմեքենաները: Դեպքից անմիջապես հետո այստեղ են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Բախման արդյունքում 4 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն «Սուզուկի»-ի վարորդը` 19-ամյա Ռաֆիկ Մելիքյանը, ով եւս տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեցին «Էրեբունի բժշկական կենտրոնից: Իսկ մյուսների մասին տեղեկությունները ճշտվում են: