Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հայինկասացիայի» մեքենան շուռ է եկել (видео)

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Երեւանի Սախարովի հրապարակում միմյանց են բախվել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի եւ «Հայինկասացիայի» մեքենաները, ինչի հետեւանքով «Հայինկասացիայի» մեքենան շրջվել է: ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն «Ա1+»-ին ասաց, որ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Ըստ նրա` «Հայինկասացիայի» մեքենայում գումար չի եղել: