Ինչպես սպասող գնացքներ...:) (видео)
Поддержи А1+!Ինչպես սպասող գնացքներ Լուսամուտից կախարդական աշխարհ է Մանկությունից պոկված կղմինդրե տանիքներ Այս գնացքում օրը այնքան երկար է. Քեզ մոտեցնող ճամփան չեմ կարող կրճատել... Էլի վարար-վարար-վարար-վարար Թող հոսեն խոսքերը Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ Էլի արագ-արագ-արագ-արագ Թող թակեն սրտերը` Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ: Կայարանում հայացքների հեղեղ է. Մի սպասված վերադարձ, Մի անդարձ բաժանում: Քեզ չեմ տեսնում, բայց գիտեմ` դու այստեղ ես` Այս անծանոթ-օտար, սիրելի քաղաքում: Էլի վարար-վարար-վարար-վարար Թող հոսեն խոսքերը Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ Էլի արագ-արագ-արագ-արագ Թող թակեն սրտերը` Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ: Այս քաղաքում հավերժական ամառ է Քո խոսքերի պես` տաք, քո հայացքի պես` մեղմ Այս քաղաքում կյանքը այնքան խաղաղ է Ինձ փնտրիր ամենուր, Ես մոտիկ եմ արդեն: Էլի վարար-վարար-վարար-վարար Թող հոսեն խոսքերը Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ Էլի արագ-արագ-արագ-արագ Թող թակեն սրտերը` Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ: Խոսք, երաժշտություն, կատարում` Լիլիթ Բլեյանի, գործիքավորումը (կենդանի)` Նարինե Զարիֆյանի: Music and lyrics by Lilit Bleyan Arrangement by Narine Zarifyan Լուսանկարները` Ֆոտոլուրի