Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հանրահավաքը սկսվեց (видео)

Այս պահին Մատենադարանի հարակից հրապարակում սկսվել է ՀԱԿ հանրահավաքը: Հարթակում են Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ առաջնորդները: Մինչ հանրահավաքի սկսվելը ներկաները անուն առ անուն հարգեցին Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը: Նրանք են` Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան: Ի դեպ, քիչ առաջ միջադեպ է եղել ոստիկանների եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ: Չճշտված տվյալներով` մի քանի հոգի բերման են ենթարկվել: