A
A
Ազատության հրապարակը կեսօրին (видео)
Поддержи А1+!Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը 10 րոպե զրուցում էր Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այսօր Ազատության հրապարակի շրջակայքի բոլոր սրճարանները փակ են։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ 3-4 աշխատակից էր կանգնած: Երբ փորձեցինք պարզել, թե ինչու են փակ, սրճարաններից մեկի աշխատակիցը ասաց՝ չգիտե՞ք. զգուշացրել են։ Մնացյալ հարցերին հրաժարվեց պատասխանել։ Լրագրողներից մեկը գիշերը տեսել էր, թե ինչպես են ոստիկանները հերթով մոտենում սրճարաններին եւ զգուշացնում, որ չպետք է աշխատեն։