Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փորձում են հաղթահարել սեփական անզորությունը (видео)

Փորձել հաղթահարել սեփական անզորությունը` 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելով։ Սա, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, բնութագրում է ոչ միայն «կոնկրետ սեղմողներին կամ նրանց խմբակցությունը, այլ խոսում է ամբողջ քաղաքական համակարգի մասին»: Պարոն Հովհաննիսյանի խոսքը վերաբերում էր երեկ ՀՀԿ պատգամավորների` մեկը մյուսի փոխարեն քվերակելու փաստին։ «Սա առաջին դեպքը չէ, եղել են ավելի արտառոց վայրագություններ: Սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ: Ուժ է` ուժի զոռով»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։