Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Եթե ճիշտ աշխատեն, պետք է մնան» (видео)

ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը չի կարծում, որ այս իշխանությունները օր առաջ պետք է հեռանան. «Եթե իրենք ճիշտ աշխատեն, պետք է մնան»: Ընտրությունների ժամանակ էլ, ըստ նրա, եթե իշխանությունը կարողացավ ապացուցել, որ ճիշտ ճանապարհի վրա է, կարող է առանց բռնության մնալ իշխանության մեջ: Թեպետ, նրա կարծիքով, երկրում կան սոցիալական խնդիրներ, որոնք ընտրություններում իրենց դերը կարող են խաղալ։ «Սոցիալական խնդիրները կարող են հիմք հանդիսանալ ապակայունացման եւ արտակարգ դրություն մտցնելու»,-ասաց նա։: Վահան Շիրխանյանը անդրադարձավ օրինագծին, ըստ որի բանակն այսուհետ կարող է մասնակցել արտակարգ դրության ռեժիմին: Նա մի քիչ այլ կարծիքի է. «Արտակարգ դրության ժամանակ բանակը պետք է շատ ավելի զգոն լինի պետական սահմանների վրա»: Ըստ նրա, քիչ հավանական է, որ առաջիկա ընտրությունները վերաճեն բռնությունների, բայց օրենքն անկասկած պետք է: Ի դեպ, իր կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին։ Քննարկումները կուսակցությունում շարունակվում են, այս պահին հստակ է միայն ՀՀԿ-ի հետ ընտրության չեն գնա ուղղակիորեն կամ անուղղակիորեն։