A
A
Ձյան հետևանքները մայրաքաղաքում (видео)
Поддержи А1+!Երևանն ընկղմվել է ձյան հեքիաթի մեջ է: Երկու օր շարունակ տեղացող ձյուն իր ճերմակ գորգով ծածկել է ողջ քաղաքը: Երկնքից թափվող ձյան փաթիլները թիթեռների պես պար են բռնել և ուրախացնում են մարդկանց: Բայց նրանց ուրախությունը շատ կարճ է տևում. երբ յուրաքանչյուրն իր տաքուկ անկյունից դուրս է գալիս փողոց ու հայտնվում սառած մայթերին կամ ստիպված լինում ժամերով սպասել տրանսպորտի: Անդադար տեղացող ձյունն այսօր առավոտյան էլ, ինչպես եւ երեկ, կաթվածահար էր արել ամբողջ քաղաքը: Երեւանի ինչպես կենտրոնական, այնպես էլ արվարձանների փողոցները, մայթերն ու բակերը թաղվել են ձնակույտերի մեջ: